15 փետրվարի 2010 - 11:39 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը զենք է ԱՄՆ-ի ձեռքում


ԱՄՆ Կոնգրեսի կողմիցՀայոց ցեղասպանության ճանաչումը` «ոսկե փամփուշտ է»: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է թուրք գիտնական, «Խայտառակ ակտ. Հայոց ցեղասպանություն եւ Թուրքիայի պատասխանատվության հարցը» գրքի հեղինակ Թաներ Աքչամը: «Ես չեմ կարող ասել, թե ինչ որոշում կընդունի ԱՄՆ Կոնգրեսը: ԱՄՆ-ի ձեռքում կա մի «զենք», որը կարող է կրակել միայն մեկ անգամ: Եվ ամբողջ հարցը կայանում է նրանում` կրակել, թե պահել փամփուշտը ապագայի համար: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն կօգտագործի երկրորդ վարկածը», - ասել է նա: Աքչամի խոսքերով, Վաշինգտոնը հասկանում է, որ այդ զենքը լավ է օգտագործել միայն մեկ կրակոցի համար, եւ այդ պատճառով զսպում է իր քայլերը, չէ որ, եթե քաշել ձգանը, ապա փամփուշտը կարող է կորցնել իր նշանակությունը: «Հենց այդ պատճառով այդ զենքը ամեն տարի «սպառնում» է եւ ծառայում է ԱՄՆ-ի շահերին», - նշել է նա:

Թուրք գիտնականը ընդգծել է, որ այդ խաղը ձանձրալի է դառնում, եւ չի բացառել, որ նույն սցենարը կօգտագործվի այս տարի: «1915 թ-ի իրադարձությունները ԱՄՆ-ն դիտարկում է որպես սպառնալիք, որպեսզի Թուրքիայից զիջումներ ստանա: Այս տարի դա կարող է լինել Արձանագրությունների վավերացումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը», - ասել է գիտնականը: Նրա կարծիքով, Թուրքիան, որին սպառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, չի կարող Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրել: Նա ընդգծել է, որ մինչեւ ապրիլի վերջ Հայաստանի համար բարենպաստ ժամանակաշրջան կլինի: Հայկական իշխանությունները չեն ձեռնարկի ոչ մի քայլ, եւ կսպասեն մինչեւ Թուրքիան սկսի բանակցային գործընթացը եւ վավերացնի Արձանագրությունները:

«Ին գլխավոր մտավախությունն այն է, որ Թուրքիան ինչպես միշտ չի ընկալում որպես գերակայություն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, եւ կապում է դա Ադրբեջանի պահանջների հետ: Դա «անառողջ քաղաքականություն» է», - ասել է նա: