15 փետրվարի 2010 - 13:17 AMT
Այն հավանականությունն, որ Թուրքիան չի վավերացնի Արձանագրությունները, մեծ է


Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ՀՀ նախագահի ելույթը դժբախտաբար չէր համապատասխանում այնտեղ հավաքված լսարանին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ-ի նախկին խոսնակ, պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, նախագահի ելույթը պատրաստողները հաշվի չեն առել այն փաստը, որ ելույթի բովանդակությունը եւ դրանում արտացոլված խնդիրները չեն համապատասխանում այդ լսարանին: «Ավելին, վերնագիրը չէր համապատասխանում բովանդակությանը: Իր ելույթում նախագահը չհստակեցրեց հայկական կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման վերաբերյալ: Նա արեց մոտավոր ձեւակերպումներ, որոնք արվել են արդեն շատ անգամներ», - ասել է նա:

Պատգամավորի խոսքերով, Սերժ Սարգսյանի ելույթում ոչ մի խոսք չասվեց այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է 2008թ. օգոստոսին Օսեթիայի եւ Վրաստանի միջեւ պատերազմից հետո: «Նախագահի սխալն էր նաեւ այն, որ նա նշեց, որ թուրքական կողմից Արձանագրությունները վավերացնելուց հետո Հայաստանը նույնպես կվավերացնի դրանք: Դա հակասում է ՀՀ-ի Սահմանադրությանը, քանի որ համաձայն Սահմանադրության այդպիսի որոշումը ընդունվում է երկրի խորհրդարանի կողմից», - ընդգծել է նա:

Նա նաեւ կարծում է, որ մեծ է Թուրքիայի կողմից Արձանագրությունների չվավերացման հավանականությունը: «ՍԴ-ի որոշման մեջ մի կողմից արտացոլված են բոլոր մտավախությունները, մյուս կողմից` Արձանագրությունները ճանաչվել են համապատասխան Սահմանադրությանը: Դա սահմանափակեց Արձանագրությոնների կիրառումը, եւ առիթ հանդիսացավ, որ Թուրքիան պատրվակներ որոնի: Արձանագրությունների վավերացումը հնարավոր է միայն երկու դեպքերում` եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը եւ ապրիլի 24-ին այն հիշատակվի Ամերիկայի հայ համայնքին ուղղված նախագահի ուղերձում», - ընդգծել է Թորոսյանը: