15 փետրվարի 2010 - 13:24 AMT
Լեւոն Ջուլֆալակյան. Շատ հաճելի էր պայքարել երկրպագուների համար


Փետրվարի 14-ին ավարտվել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-դ տեղը: Ոսկե մեդալներ է ստացել Իրանի հավաքականը, երկրորդ տեղում Թուրքիայի հավաքականն է:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն <b>Լեւոն Ջուլֆալակյանն</b> ասել է, որ նրանք ունեին հնարավորություն դուրս գալ եզրափակիչ, եւ թիմը դրա համար արել է ամեն ինչ: «Իրանի հավաքականի հետ հանդիպմանը մենք զիջեցինք 60 եւ 66 քաշային կարգերում»: Սակայն, պետք է նշել, որ մրցավարությունը ցածր մակարդակի էր, եւ մեր ըմբիշին չտվեցին մի քանի միավոր», - ասել է Ջուլֆալակյանը:

Գլխավոր մարզիչը նաեւ շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, որոնք մխիթարում էին մեր մարզիկներին: «Դա նրանց ուժ էր տալիս, եւ մեզ շատ հաճելի էր պայքարել նրանց համար»:

Մարզիչը դեռ չի որոշել Հայաստանի հավաքականի կազմը, որը ապրիլի 13-18-ին կմեկնի Բաքու`Եվրոպայի առաջնությանը: «Մինչեւ առաջնություն կա երկու ամիս, եւ հավաքների ընթացքում պարզ կդառնա, թե ով կընդգրկվի հավաքականի կազմում», - ասել է նա: