15 փետրվարի 2010 - 17:25 AMT
Aeroflot Open-ի մրցաշարի ավարտին մնում է 3 օր


Շախմատի Aeroflot Open մրցաշարում արդեն խաղացել են 6 տուր:

A1մրցախաղին մասնակցում են 4 հայ գրոսմեյստեր: Ամենաբարձր արդյունքը ցուցաբերում է Արման Փաշիկյանը, որը 6 մրցամարտից հետո երկու հաղթանակ է տարել եւ չորս` ոչ ոքի: Փաշիկյանը 4 միավորով գրավում է 13-րդ տեղը եւ առաջամարտիկներից հետ է մնում 0,5 միավորով:

Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3,5 միավոր եւ գրավում է 18-րդ տեղը: Սարգսյանն տարել է 1 հաղթանակ եւ 5 ոչ ոքի:

41-րդ տեղում է Զավեն Անդրեասյանը, որը գրանցել է 4 ոչ ոքի, 1 հաղթանակ, 1 պարտություն: A1 մրցախաղում Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը Հրանտ Մելքումյանն է, որ գրանցել է 2,5 միավոր եւ նահանջել 58-րդ տեղը: Նա 1 հաղթանակ է տարել, 3 ոչ ոքի եւ 2 պարտությաւն:

A2 մրցախաղում Տիգրան Քոթանջյանը գրավում է 8-րդ տեղը` 4 միավորով, հետ է մնում 0,5 միավորով, իսկ Դավիթ Պետրոսյանը 28-րդ տեղում է, ունի 3 միավոր: