20 դեկտեմբերի 2001 - 22:51 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աբու-Դաբիյում այցով գտնվոց արտաքաին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը Միացյալ Արաբական Էմիրաթների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի տեղակալի հետ քննարկել է 2002 թվականի սկզբին նախատեսված Հայաստանի նախագահի ՄԱԷ կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստման հետ կապված հարցեր: Զրուցակիցները քննարկել են հողամասերի փոխանակման հնարավորությունները ՄԱԷ-ում Երեւանի եւ Հայաստանում Աբու-Դաբիի դեսպանատների կառուցման նպատակով: Նախատեսվում է Ռուբեն Շուգարյանի հանդիպումը ՄԱԷ-ի արտաքին գործերի պետական նախարար Շեյհ Համդան բեն Զայեդ Ալ Նահայանիի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: