15 փետրվարի 2010 - 18:25 AMT
«Ցեղասպանություն» տերմինի օգտագործումը Օբամայի ուղերձում` ԱՄՆ բարոյական նկարագրի հարցն է


Այն, թե ինչ անհանգստությամբ են Հայաստանի հասարակությունը եւ միջազգային հասարակայնությունը սպասում, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում կարտասանի, արդյոք, «ցեղասպանություն» բառը, անհարգալից վերաբերմունք է ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախկաին խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Թորոսյանի խոսքերի համաձայն, Բարաք Օբաման ապրիլի 24-ին կարտասանի, թե ոչ «ցեղասպանություն» բառը` ԱՄՆ-ի բարոյական նկարագիրն է ցույց տալու, իսկ հայկական կողմը չպետք է միջամտի դրան: