15 փետրվարի 2010 - 18:45 AMT
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կունենա Բելառուսի հավաքականի հետ


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կունենա Բելառուսի հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է <b>Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի</b> պաշտոնական կայքէջը, խաղը տեղի կունենա մարտի 3-ին Անթալիայում:
Ինչպես նախկինում PanARMENIAN.Net-ի թղթակցին էր հաղորդել ՀՀ հավաքականի մարզիչ <b>Վարդան Մինասյանը</b>, Հայաստանի ֆեդերացիան բանակցել է Իսլանդիայի, Ուկրաինայի եւ Լատվիայի հավաքականներից մեկի հետ ընկերական խաղի անցկացման շուրջ եւ այդ խաղը պետք է տեղի ունենար Կիպրոսում:

Հայաստանի ու Բելառուսի հավաքականները հանդիպել են երեք անգամ, մեկական անգամ հավաքականները հաղթել են, իսկ մեկ անգամ թիմերն ոչ ոքի են խաղացել