15 փետրվարի 2010 - 18:59 AMT
Հրեական լոբբին կարող է ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը մերժելու հարցում


ԱՄՆ հրեական որոշ կազմակերպություններ, որոնք Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունեն, կարող են օգտագործել Անկարայի եւ Երուսաղեմի միջեւ լարվածությունը, որպեսզի ձեռնպահ մնան ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը մերժելուց: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է թուրք գիտնական, Մասաչուսեթս նահանգի Քլարկ համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր, «Ամոթալի գործողություն. Հայերի ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվությունը» գրքի հեղինակ Թաներ Աքչամը:

«Սակայն ինչ իրավիճակ էլ լինի` նրանք կաջակցեն թե հանդես կգան ընդդեմ բանաձեւի, նրանց արդարացումները բավականին տհաճ են լինելու»:, - ասել է գիտնականը: Նրա խոսքերի համաձայն, հիմարություն է հետեւյալ արտահայտությունը. «Մենք կմերժենք կամ կճանաչենք պատմական անարդարությունը` համաձայն Իսրայելի քաղաքական շահերի»: