20 դեկտեմբերի 2001 - 22:55 AMT
ՉՈՐՍ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՈՒԽՈՒՄԻՈՒՄ
Չճանաչված պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա 2002 թվականի փետրվարին Սուխումիում: Վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԼՂՀ-ի, Մերձդնեստրյան հանրապետության, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարները: Հանդիպման տեղի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 12-ին Մոսկվայում, Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի կողմից կազմակերպված, միջազգային գիտական կոնֆերանսի ընթացքում: Սուխումիի հանդիպման ժամանակ նախատեսվում է համատեղ մոտեցումներ մշակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: