15 փետրվարի 2010 - 20:24 AMT
Հայ-թուրքական արձանագրությունների դեմ ընդդիմության պայքարը անարդյունք է


«Երբ հերթը հասնի Ազգային ժողովում հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես որ գիտենք, այսինքն` կոալիցիոն քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները ճնշման տակ կքվեարկեն», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Թորոսյանի խոսքերի համաձայն, Հայաստանի քաղաքական ուժեր ղեկավարող խորհրդարանականներից շատերը գիտակցում են, թե ինչ կկորցնի Հայաստանը եթե վավերացվեն արձանագրությունները:

Լրագրողների այն հարցին` արդյոք կարող է ընդդիմությունը կանխել Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացումը, Թորոսյանը նշել է, որ ընդդիմադիր ուժերի պայքարն անարդյունք է, քանի որ արձանագրությունների հանդեպ իրենց վերաբերմունքը նրանք տեղափոխել են միջկուսակցական պայքարի ոլորտ: Հենց այդ էլ, Թորոսյանի կարծիքով, պատճառ դարձավ, որ այս հարցում ընդդիմության շարքերում ճեղքվածք առաջանա: