15 փետրվարի 2010 - 21:31 AMT
Հայկական ավանդական կուսակցությունները պատրաստվում են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին


Փետրվարի 14-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչության «Ստեփան Սապպահ Գյուլյան» կենտրոնում կայացավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հանդիպումը, որին հեռախոսային կապի միջոցով մասնակցել է նաեւ Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչության ատենապետ Մայք Խարապյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված համատեղ միջոցառումներ անցկացնելու ծրագրերը, հաղորդում են կուսակցությունների մամլո ծառայությունները: