15 փետրվարի 2010 - 22:10 AMT
Հայկական վիրտուալ քոլեջի ուսանողների թիվն աճում է


Հայկական վիրտուալ քոլեջի (ՀՎՀ) երրորդ կրթական սեզոնին մասնակցել է 160 ուսանող ավելի քան 25 երկրներից: Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net-ի թղթակցին ուսման բաժնի տնօրեն <b>Հասմիկ Խալափյանը</b>, ուսանողների թիվը աճել է համեմատած նախորդ սեզոնի հետ: Ուսանողների մեծ մասը ԱՄՆ-ինց (32%), Ֆրանսիայից (15%) եւ Ռուսաստանից են (13%): Հայաստանից ուսանողների թիվը կազմում է 2%: Բացի այդ, այս տարի ծրագրին միացել են Միացյալ Արաբական էմիրության բարձր դասարանցիները: Ինչպես նշել է Հասմիկ Խալափյանը, ուսանողների տարիքը 17-82 տարեկան է:«Մեր ուսանողների թվում կան նաեւ օտարազգի ուսանողներ», - ասել է նա:

ABK-ում գործում են հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի բաժինները: Ծրագիրը ներկայացված է 6 լեզվով` անգլերեն, հայերեն (արեւմտահայերեն եւ արեւելահայերեն), ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն:

Քոլեջի ծրագիրը հիմնվել էր 2004 թ-ն Սիլիկոնի հովտի Հայ ընդհանուր բարեգործական միության` AGBU-ի բաժնի կողմից: ՀՎՀ-ի հիմնադիր եւ ղեկավարն է AGBU Հայ ընդհանուր բարեգործական միության վարչության անդամ Երվանդ Զորյանը: ՀՎՀ-ն ողջ աշխարհի հայերին հնարավորություն է տալիս ստանալ լիարժեք հայկական կրթություն, անկախ տարիքից, գիտելիքների մակարդակից եւ բնակավայրից: