15 փետրվարի 2010 - 22:28 AMT
Հայտնի են դարձել «ART-EXPO 2010»-ի լավագույն տաղավարները


Փետրվարի 13-ին <b>«ART-EXPO 2010»</b> ցուցահանդեսի փակման ժամանակ ամփոփվեցին արդյունքները, եւ տարբեր անվանակարգերում հայտարարվեցին լավագույն տաղավարները: Այսպես, լավագույն կազմակերպություն ճանաչվեց «Նարեկացի» արվեստների կենտրոնը, որը 2009 թ-ին կազմակերպել էր ամենատարբեր ժանրային միջոցառումներ: Ամենաինտերակտիվ կազմակերպություն ճանաչվեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը: Հանդիսատեսի համակրանքի մրցանակին արժանացավ «Հայֆեստ» փառատոնի տաղավարը:

ՀՀ-ի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավաստագրեր է հանձնել հաղթողներին:

Փետրվարի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ամենամյա «ART-EXPO 2010» ցուցահանդեսը: Ավելի քան 50 մշակութային եւ հասարակական կազմակերպություններ ներկայացրեցին իրենց նվաճումները: