16 փետրվարի 2010 - 13:44 AMT
Armenian Datacom Company-ն իջեցրել է Ինտերնետի գները


Armenian Datacom Company-ն (ADC) հայկական հեռահաղորդակցման շուկայում հանդես է եկել նոր ծառայությունների առաջարկով` էլեկտրացանցի միջոցով հնարավոր կլինի միանալ Ինտերնետին: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ADC-ի մամլո ծառայությունում, ամսական բաժանորդագրային վճարը FastClick-ի ծառայության համար կախված կլինի միացման արագությունից (512 Կբ/վ-ից մինչեւ 4096Կբ/վ), եւ համապատասխանաբար կկազմի 8000- 15.000 դրամ:

FastClick նոր եւ աննախադեպ ծառայություն է հայկական հեռահաղորդակցության շուկայում։ FastClick-ը տրամադրում է ինտերնետ վարդակից, այսինքն, էլեկտրական ցանցի միջոցով: Սովորական էլեկտրական վարդակը ապահովում է մուտք դեպի «համաշխարհային ոստայն»՝առանց մեծածավալ մալուխների տեղադրման եւ մոնտաժման աշխատանքների: FastClick ծառայությունը հնարավորություն է ընձեռում զգալիորեն կրճատել ծառայության միանալու ժամանակն եւ տեղափոխման դեպքում «վերցնել» Ձեր ցանցը Ձեզ հետ։