16 փետրվարի 2010 - 15:09 AMT
Հայ մարզիկները սկսել են ելույթները Ձմեռային օլիմպիական խաղերում


Փետրվարի 15-ին Վանկուվերում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում 15 կմ դահուկավազքում հայ դահուկորդ <b>Սերգեյ Միքայելյանը</b> գրավել է 70-րդ տեղը 95 մասնակիցների թվում: Այդ տարածությունը նա հաղթահարել է 37.58,9 րոպեում: Օլիմպիական չեմպիոն է դարձել շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33.36,3 րոպե):

Կանանց 10 կմ դահուկավազքում հայաստանցի <b>Քրիստինե Խաչատրյանը</b>, ցույց տալով 34.17,5 րոպե արդյունքը, զբաղեցրեց 76-րդ տեղը 78 դահուկորդների թվում: Չեմպիոն դարձավ շվեդուհի Շարլոտտա Կալլան (24.58,4 րոպե):