20 դեկտեմբերի 2001 - 22:54 AMT
ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱԻՐԻԹ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԵՋ
Հնդկական «Ռամսթադ գրուփ» ընկերությունը շահագրգռված է ձեռք բերել հայկական «Նաիրիթ» ձեռնարկության բաժնետոմսերի մի մասը, որը եղել է ԽՍՀՄ-ում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողը: «Ռամսթադ գրուփի» ղեկավարությունը պատրաստակամ է հինգ միլիոն դոլար ներդնել ձեռնարկության զարգացման համար: Ինչպես հայտնի է, «Նաիրիթի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը( 51 տոկոս) մտադիր է ձեռք բերել ուկրաինական «Ինտեկոնտաքտ» ընկերությունը: Հնդկական ֆիրման ըստ երեւույթին հետաքրքրվում է բաժնետոմսերի մնացած մասով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: