16 փետրվարի 2010 - 19:42 AMT
Նոնիտո Դոնեյր. Հուսով եմ, որ կստանամ Դարչինյանի հետ մենամարտը


«Ես անտեսում էի Դարչինյանին, սակայն ինձ դա ձանձրացրեց, ես ուզում եմ փակել նրա բերանը»,-մեջբերում է Դոնեյրին allboxing.ru-ն: Հուսով եմ, որ կստանամ Դարչինյանի հետ մենամարտը: Անկասկած, ես ցանկանում եմ մասնակցել այս մենամարտին: Հատկապաես, եթե դա ինձ կարող է չեմպիոնի երկու գոտի բերել»,-այսպես է պատասխանել <b>Նոնիտո Դոնեյրը</b> Դարչինյանին:

Ավելի վաղ, <b>Վիկ Դարչինյանն</b> ասել էր, որ Նոնիտո Դոնեյրը պետք է փոխի իր զբաղմունքը, կամ թոշակի գնա:

«Այժմ ես 2 տիտղոս ունեմ, որոնք նա կարող է հաղթել: Եթե նա իրեն իսկական տղամարդ է համարում, ապա պետք է մենամարտի իմ հետ»,-ասել էր Դարչինյանը:

Հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Հերի Շոուն հայտնել է, որ Դարչինյանը սկսել է նախապատրաստվել Դոնեյրի հետ մենամարտին եւ արդեն հաղորդել է դրա մասին նրա մենեջեր Կեմերոն Դանկինին:

Դեռ 2007-ին Դոնեյրն անսպասելի նոկաուտով հաղթեց Դարչինյանին եւ այն ժամանակվանից ի վեր հայտարարեցին ռեվանշ անցկացնելու մտադրության մասին, սակայն նրանց փրոմոութերները չէին շտապում կազմակերպել այն: