17 փետրվարի 2010 - 11:38 AMT
Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վուղար Գաշիմովի հետ


Փետրվարի 16-ին տեղի ունեցավ շախմատի Լինարեսի մրցաշարի 4-րդ տուրը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: 4-րդ տուրում Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ ոքի խաղաց Վուղար Գաշիմովի հետ (Ադրբեջան) եւ 2 միավորով 3-րդ տեղում է:

Մյուս 2 պարտիաները` Ալեքսանդր Գրիշչուկ-Ֆրանսիսկո Վալյեհո Պոնս, Բորիս Գելֆանդ-Վեսելին Տոպալով պարտիաները եւս ոչ ոքի են ավարտվել: Լինարեսի մրցաշարում առաջին տեղը 2,5 միավորով կիսում են Գրիշչուկն ու Տոպալովը:

Փետրվարի 17-ին շախմատիստները հանգստանում են, իսկ փետրվարի 18-ին 5-րդ տուրում Արոնյանը կհանդիպի Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: