17 փետրվարի 2010 - 12:32 AMT
Հաղթանակի շնորհիվ Գաբրիել Սարգսյանը զբաղեցրել է 9-դ տեղը


Փետրվարի 16-ին Մոսկվայում անցկացվողAeroflot Open շախմատի մրցաշարում, տեղի ունեցավ նախավերջին 8-դ տուրը: Հայ շախմատիստներից հաղթեցին Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Նրանք զբաղեցնում են 9-դ եւ 35-դ տեղերը:

A մրցաշարում շախմատիստները խաղացել են հետեւյալ կերպ.

Գաբրիել Սարգսյան - Մաքսիմ Ռոդշտեյն (Իսրայել) 1:0
Արման Փաշիկյան - Ալեքսանդր Խալիֆման (Ռուսաստան) 0.5:0.5
Հրանտ Մելքումյան - Սերգեյ Վոլկով (Ռուսաստան) 1:0
Զավեն Անդրիասյան - Իվան Սալգադո Լոպես (Իսպանիա) 1:0

A 2 մրցաշարում Տիգրան Քոթանջյանը ոչ ոքի խաղաց Ալեքսեյ Գավրիլովի հետ (Ռուսաստան): Նա զբաղեցնում է 19-դ տեղը: Դավիթ Քոթանջյանը պարտվեց Նիկոլայ Կաբանովին (Ռուսաստան), եւ 23-դ տեղից իջավ 30-ը: