10 փետրվարի 2010 - 12:48 AMT
Աշխարհի ձեռնարկատերերը 2010 թ-iն ակնկալում են տարեկան շրջանառության աճ


Grant Thornton International ընկերությունը հրատարակել է 2010 թ-ի լավատեսության/հոռետեսության ամենամյա ցուցանիշները, համաձայն որի աշխարհի ձեռնարկատերները 2010 թ-ն ակնկալում են տարեկան շրջանառության աճ եւ չեն պատրաստվում բարձրացնել վաճառքի գները:

Զեկույցից նաեւ երեւում է, որ 2010թ.-ին շրջանառության աճի վերաբերյալ գործարարների սպասումները հասնում են +40%, ինչը բիզնեսի զարգացման միտումների տարբերակներից ամենաբարձրն է գնահատվել: Շրջանառության աճին հետեւեց զարմանալիորեն դրական տեսակետ, ըստ որի աճ է կանխատեսվում նաեւ գործարաններում եւ սարքավորումներում կատարվող ներդրումների (+31%) եւ շահութաբերության (+29%) մեջ: 36-ից 21 երկրների գործարարներն այս անգամ ավելի հոռետես էին վաճառքի գների աճի վերաբերյալ, քան 2009թ.-ին, ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրությունում:

Ալեքս Մաքբիթը մեկնաբանում է.«Սա ենթադրում է,որ տնտեսական անկման ընթացքում գործարարները դարձել են ավելի ճկուն եւ արդյունավետ են ծախսում, ինչը կարող է թույլ տալ նրանց իջեցնել գները` ապահովելով շրջանառության աճ եւ, ինչը ավելի կարեւոր է՝ շահույթ: Մինչ համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է ճգնաժամից, մենք, հավանաբար, կտեսնենք,որ շատ ձեռնարկություններ օգուտ կքաղեն ճգնաժամից եւ կառաջնորդեն տնտեսական վերելքը»:

Ինչ վերաբերում է 2010թ.-ին զբաղվածության սպասումներին, ապա Եվրոպայում գործարարները շատ ավելի հոռետես էին, քան աշխարհի այլ երկրներում: Եվրոպայում գրանցվել է -1% բացասական ցուցանիշ՝ համեմատած Ասիայի եւ Լատինական Ամերիկայի, որոնք ունեն համապատասխանաբար +33% եւ +42% ցուցանիշ:

Grant Thornton Amyot ընկերությունը անդամակցում է Grant Thornton International-ի հիմնվել է 1990 թ-ն: Իր հիմնադրման սկզբից հավատարիմ է եղել Grant Thornton International բոլոր ընկերությունների կողմից ընդունված փիլիսոփայությանը` հաճախորդներին տրամադրել անհատական ծառայություններ ընկերության գործընկերների ղեկավարությամբ, ծառայությունները պետք է համապատասխանեն բարձր մասնագիտական չափանիշներին եւ այլն:

Տաս տարիների ընթացքում Grant Thornton Amyot ընկերությունը միջին եւ խոշոր ձեռնարկություններին, կառավարական կազմակերպություններին, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստան, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Վրաստանի ազգային եւ առեւտրային բանկերին տրամադրում է աուդիտորական, բազմակողմ խորհրդատվական ծառայություններ եւ փորձագիտական գնահատականներ: Հիմնվելով զարգացած միջազգային կառույցների վրա, եւ օգտագործելով համաշխարհային ճանաչում ստացած ապրանքանիշը եւ Grant Thornton-ում ընդունված բարձր որակի չափանիշները, ընկերությունը տրամադրում է ծառայություններ, որոնք համապատասխանում են հաճախորդների ամենախիստ պահանջներին:

Ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ի հանրային կազմակերպությունների հաշվետվության վերահսկողության կոմիտեում (PCAOB):

Grant Thornton Amyot ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի շրջանակներում գործող Global Compact ցանցի անդամը, որի նպատակն է բարձրացնել ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը եւ օգնել Հայաստանին ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ: