Ըստ էլեկտրոնային արձանագրությունների 100 տոկոսի մշակման արդյունքների, Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի ընտրության երկրորդ փուլում իր ձայնն է տվել ընտրողների 48,95 տոկոսը, իսկ Յուլիա Տիմոշենկոյին` 45,47 տոկոսը: Տվյալները հրապարակվել են չորեքշաբթի` ԿԸՀ-ի մամլո կենտրոնի լուսատախտակին, հաղորդում է Analitika.at.ia-ն:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Կիեւից, Ուկրաինայի ԿԸՀ-ի առջեւ հավաքվել են Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները, որոնք տոնում են Վ.Յանուկովիչի հաղթանակը: