10 փետրվարի 2010 - 15:49 AMT
Հայաստանը չի կարողանա անդամակցել Եվրամիությանը փակ սահմաններով


«Եվրաինտեգրման հարցում Ռուսաստանը զգալիորեն առաջ է Հայաստանից, սակայն, եթե համեմատենք տարածաշրջանի երկրների հետ, այսինքն Վրաստանի ու Ադրբեջանի հետ, ապա այդ ուղղությամբ մենք առաջատար ենք»,-հայտարարել է Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է հասկանա Եվրոպայի ապագան եւ ըստ այդմ որոշի իր ապագա քաղաքականությունը:

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ԵՄ-ին անդամակցելու համար»,-ասել է Ենգիբարյանը` հավելելով, որ Հայաստանը չպետք է վախենա հայտարարել այն մասին, որ նա ապագայում մտադիր է անդամակացել ԵՄ-ին: Ընդ որում, նա նշել է, որ երկիրը գործողությունների ծրագիր ունի: «Մենք ունենք Ա կետ, սակայն Բ կետ չունենք»,-ասել է Ենգիբարյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչ է ցանկանում եւ նպատակ դնի ապագայում ԵՄ-ին անդամակցելու համար:

«Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ-ին փակ սահմաններով»,-ասել է Ենգիբարյանը` հավելելով, որ քանի դեռ երկիրը չի լուծել ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրները, անիմաստ է խոսել ԵՄ-ին անդամակցելու մասին: Ընդ որում, նա նշել է,որ Եվրոպական շարժումը մի շարք նախագծեր է իրականացնում, այդ թվում նաեւ ուսանողների փոխանակման ծրագիր: Ըստ նրա, այս պահին Երեւանում են գտնվում ուսանողներ Նորվեգիայից: