10 փետրվարի 2010 - 18:57 AMT
ՀՀ նախագահ. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միշտ պատրաստ է իր գոյության իրավունքը պաշտպանելու»


Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրա֊մաս֊նու֊֊թյուն֊ների գոյա֊տեւման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտան֊գության երաշխիքներ տալու: Բրիտանական թագավորական միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթ ունենալով այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեկ այլ հայ֊կական ինքնավարություն էլ կար Ադրբե֊ջանի կազմում` Նախիջեւանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդ֊պիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեք այն ժամա֊նակվա Ադրբե֊ջանն ուրիշ էր, հիմիկ֊վանը ուրի՞շ: Այս «ուրիշ» Ադրբե֊֊ջանի պայ֊ման֊ներում 18 տարվա ընթացքում նույն Նախիջեւանում ավելի շատ հայ֊կական-քրիս֊տո֊նեական կո֊֊թողներ են ոչնչնացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշա֊կութային ժառանգու֊թյունը պաշտ֊պանող միջազգա֊յին կազմակեր֊պու֊թյուններն ուղ֊ղա֊կի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբե֊ջանը նույնիսկ այցելել եւ ավեր֊ված հայ֊կական կոթողները, կատարված վանդալիզմի հետեւանքները տեսնել արգելեց:

Միեւնույն ժամանակ Հարավային Կով֊կա֊սում շարունակվում է սպառա֊զի֊նու֊֊թյուն֊ների մրցավազքը, շարունակվում է լայն թափով: Այս մրցա֊վազքը խիստ վտան֊֊գավոր է. վտանգավոր է Հարավային Կովկասի բոլոր ժողո֊վուրդ֊ների հա֊մար, Եվրո֊պայի ու տարածաշրջանում շահեր ունեցող տերություն֊ների համար, Կովկա֊սում ներդրումներ կատարած կորպորացիաների համար, բոլորի համար: Սովո֊րական սպա֊ռազի֊նությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատ֊րելի չափա֊քա֊նակ֊ները գերազանցող Ադրբեջանն այսօր որեւէ լուրջ գնահա֊տականի ըստ էության չի արժանա֊նում: Իսկ այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրա֊կի Ղարաբաղի հետ պատե֊րազ֊մում, ապա միեւնույն է` ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտեղ եւ երբ: Երբ առա֊ջատար պետություն֊ները մեծ գումարներ են ծախսում նավթ գնելու համար, չեմ կար֊ծում, թե այդ երկրների համար պետք է միեւնույնը լինի, թե ինչի վրա են ծախս֊վում իրենց գումարները: Փաստն այն է, որ հենց այդ գումարները կարող են այնո֊ւհետեւ դառնալ շատ ավելի մեծ վտանգների աղբյուր, ինչի օրինակներ մենք տեսել ենք», - ասել է Սերժ սարգսյանը:

ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով եւ դրա համար մենք ունենք լրջա֊գույն պատճառներ. մեր սերունդը ստիպված է եղել ուղիղ նայելու մահվան աչքե֊րին, տեսել ու կորցրել է ավելին, քան կարելի է ենթադրել: Բայց մենք գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի այն դեպքի համար, երբ ուրիշները ցան֊֊կանան դա: Եվ մենք չենք կարող աչք փակել հարեւան երկրից անընդհատ եկող պատերազմական սպառնալիքների վրա, երբ անգամ երկրի Նախագահի ամա֊նորյա ուղերձն իր ժողովրդին գրեթե ոչնչով չի տար֊բերվում ճակատամարտի մղող խմբապետի վարքագծից: Պա֊տե֊րազմի հռե֊տորությունը Կովկասում սաստկանում է: Հայաստանը հոխոր֊տանքներին գե֊րա֊զանցապես չի պատասխանում: Ինչպես Ջոն Քենեդին է նշել. «Մենք կարիք չու֊նենք սպառնալիքներ տեղալու, որպեսզի ապացուցենք, որ հաստա֊տակամ ենք»: Բայց դրանով հարցը չի լուծվում: Հոխորտանքը նույնպես բռնություն է, իսկ բռնու֊թյու֊նը բռնություն է ծնում:

Նա ընդգծել է, որ զավեշտն այնտեղ է հասել, որ հարյուրավոր միլիոններ մսխող ադրբեջա֊նական քարոզչությունը ամենուր եւ անընդհատ փորձում է ագրեսորի պիտակ կպցնել Ղարա֊բա֊ղին, մարդկանց, ովքեր ստիպված են եղել զենք վերցնել բառա֊ցիորեն չբնա֊ջնջվե֊լու համար: Նման գործելաոճը հիշեցնում է ֆրանսիա֊կան ասաց֊վածքը. «Այս արա֊րածը շատ կատաղի է. հենց հարձակում ես` սկսում է պաշտ֊պան֊վել»: Իրակա֊նությունն այն է, որ Ղարաբա֊ղում ապրող ժողովուրդը այսօր էլ եւ միշտ պատ֊րաստ է լինելու պաշտ֊պա֊նել գոյու֊թյան իր իրավունքը, պաշտ֊պանել իր արժեք֊ները, իր եկե֊ղեցիներն ու խաչքարերը: