18 փետրվարի 2010 - 13:00 AMT
«Բանանցը» ոչ ոքի խաղաց «Անժիի» հետ


Փետրվարի 17-ին <b>Բանանց ՖԱ</b>-ը անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումն Անթալիայում: Երեւանյան ակումբի հակառակորդն էր «Անժի» (Մախաչկալա) ակումբը: Խաղին չմասնակցեց «Բանանցի» բրազիլացի կիսապաշտպան Բետոն, իսկ խաղի վերջում Ստեվիցա Կուզմանոսկին մի քանի փոփոխություն կատարեց եւ դաշտ հանեց «Բանանցի» ավելի երիտասարդ խաղացողներին:

«Բանանցի» խաղի ընթացքում շարունակում են փորձաշրջան անցնել նոր ֆուտբոլիստներ: «Անժիի» դեմ խաղում իրենց առաջին հանդիպումը անցկացրեց նիգերացի հարձակվող Դանիրան Օրտեգան, իսկ դարպասները պաշտպանում էր բրազիլացի Իվան Ամորիմը:

Ուսումնամարզական հավաքն Անթալիայում «Բանանցը» կավարտի փետրվարի 20-ին, իսկ մեկ օր անց կվերադառնա Հայաստան:

<b>«Բանանց» ֆուտբոլի ակումբը</b> հիմնվել է 1992թ. հունվարի 20-ին Աբովյանում հայ ձեռնարկատեր Սարգիս Իսրայելյանի կողմից եւ անվանվել է «Բանանց» Ադրբեջանում իր հայրենի գյուղի պատվին: «Բանանցը» Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր է եղել 1992, 2003, 2006, 2007թթ. եւ Հայաստանի գավաթիկիրը 1992, 2007թթ.: