18 փետրվարի 2010 - 13:31 AMT
Էդուարդ Շարմազանով. Պաշտոնական Բաքվի հայտարարություններն իրավիճակի ոչ համարժեք գնահատման արդյունք են


Պաշտոնական Բաքվի, այդ թվում նաեւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններն ոչ այլ ինչ են, քան հիվանդ երեւակայության պտուղ եւ իրավիճակի ոչ համարժեք գնահատման արդյունք: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել ՀՀԿ քարտուղար <b>Էդուարդ Շարմազանովը</b>: Ըստ նրա, Բաքվում մինչ օրս չեն հասկացել, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում:

«Վերաիմաստավորելով հայտնի ասացվածքը, կարելի է ասել.ավելի շուտ երկինքը ներքեւ կիջնի, քան Լեռնային Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում»,-ասել է ՀՀԿ քարտուղարը: