18 փետրվարի 2010 - 16:52 AMT
Առաջիկայում ղարաբաղյան հակամարտության «ապասառեցում» չի սպասվում


Առաջիկայում ղարաբաղյա-ադրբեջանական հակամարտության ապասառեցում չի սպասվում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ԵԱՀԿ-ում ղազախստանյան նախագահության շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չի փոխվի: «Պատերազմն առավելագույնը մեկ շաբաթ կտեւի: Դրանից հետո Ադրբեջանը հնարավորություն չի ունենա համալրել իր ֆինանսներն օտարերկրյա ներդրումներից հետո: Դիրքային պատերազմը տնտեսական կոլապսի կհանգեցնի, փախստականների հոսք կառաջանա: Ես չեմ կարծում, թե կողմերը նման ռիսկի կդիմեն»,-ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը: