18 փետրվարի 2010 - 20:29 AMT
Հայաստանում կգործի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը


Փետրվարի 18-ին ՀՀ կրթության նախարար <b>Արմեն Աշոտյանը</b> հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) երկու պրոռեկտորների հետ, որպեսզի քննարկի Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղի բացման հետ կապված հարցերը:

«Համագործակցությունը կրթության ոլորտում մեր երկու երկրների համար համարվում է գերակա ուղղություն, եւ բարձրակարգ, որակյալ կրթության
ապահովումն այսօր հանդիսանում է բարձրագույն կրթության ոլորտում մեր առաջնային խնդիրը»,- նշել է նա:

Հանդիպման ավարտին Ա. Աշոտյանը հյուրերին մաղթեց արդյունավետ աշխատանք եւ հույս հայտնեց, որ այս նախագիծը նոր խթան կհանդիսանա հետագա համագործակցության համար: