19 փետրվարի 2010 - 22:41 AMT
ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Հայաստանը կարող է երթուղի հանդիսանալ ապագա խողովակաշարերի համար


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու երկու երկրների միջեւ սահմանի բացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի ու Թուրքիայի էներգետիկայի ոլորտի վրա: Այդ մասին հայտարարել է ԵՄ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մոռելը: Ըստ նրա, Հայաստանը կարող է երթուղի հանդիսանալ ապագա խողովակաշարերի համար:

«Այլընտրանքային տարբերակներ կան: Սակայն, մինչ օրս դեռեւս հստակություն չկա նոր խողովակաշարի հնարավոր երթուղու հարցում: Եվ այսօր գլխավոր գաղափարն այն է, որ ապագայում պետք է օգտագործել Հայաստանի տարածքը խողովակաշարերի անցկացման համար»,-ասել էթ Մոռելը: Նա հավելել է, որ խողովակաշարի համար հարավային միջանցք կարող է ծառայել ոչ միայն Nabucco-ն, ԵՄ-ն կարող է օգտագործել նաեւ Կովկասի հնարավորությունները խողովակաշարերի ցանցի ձեւավորման համար, գրում է թուրքական «Հյուրիեթը»: