20 փետրվարի 2010 - 18:09 AMT
Հարկավոր է էլ ավելի բացել Հայաստանի շուկան


«ԵՄ-ն ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ տարածաշրջանային երկրների հարեւանն ու գործընկերն է: Մենք խիստ շահագրգռված ենք ձեզ հետ համագործակցության հարցում»,- Ծաղկաձորում կայացած «Կամուրջ» 7-րդ ամենամյա միջազգային ֆորումի ժամանակ հայտնեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Դեսպանի խոսքով, ԵՄ-ն շարունակում է տարածաշրջանային երկրների համար «GSP+» համագործակցության շատ հարմար ռեժիմը, ավելին` Հայաստանի եւ Վրաստանի համար գործում է զրոյական սակագների ռեժիմը: «Բայց ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը ամբողջությամբ չեն օգտագործում ԵՄ հետ համագործակցության այդ ռեժիմի հնարավորությունները, որի համար այդ երկրները պետք է ավելի բացել իրենց շուկաները եւ բոլոր գործողների համար հավասար պայմաններ ապահովել»,- պարզաբանեց Լուցենբերգերը:

Դեսպանը նկատեց նաեւ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել վերոնշյալ նպատակներին, որպեսզի ապահովվի երկրում անվտանգ բիզնեսի իրականացման որոշակի ձեւը: