20 փետրվարի 2010 - 18:42 AMT
Փետրվարի 20-ին Ստեփանակերտում բացվել է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն


Փետրվարի 20-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էր ԼՂՀ նախագահ <b>Բակո Սահակյանը</b>:

«Մանկապատանեկան մշակութային կենտրոնը կարեւոր դեր կխաղա ազգային մշակույթի պահպանման գործում: Ես վստահ եմ, որ այն նպաստելու է երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ստեղծագործական ունակությունների հայտնաբերմանն ու զարգացմանը», - ասել է Բակո Սահակյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: