10 փետրվարի 2010 - 20:29 AMT
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մտադիր է պարզել առաջիկայում գազի գնաճի հիմնավորված լինելու փաստը


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրություններ է նախաձեռնել Հայաստանի գազի սակագների աճի կապակցությամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Եթե «ՀայՌուսգազարդը» գազի սակագինը 18 տոկոսով բարձրացնելու հայտ է ներկայացրել, իսկ պետությունը մտադիր է այն բարձրացնել հայտագրվածից երկու անգամ ավել, ապա դա ՀՀ Սահմանադրության խախտում է այն մասով, որ Հայաստանը սոցիալական երկիր է: Թող պետությունը գազի սակագնի աճի հետ կապված ծախսերը բարդի ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ օլիգոպոլիաների ներկայացուցիչների վրա»,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը: