Հայոց ցեղասպանության Վաշինգտոնի կողմից ճանաչումը դիպչում է ոչ միայն Ամերիկայի արտաքին քաղաքականությանը, այլեւ ԱՄՆ բարոյական սկզբունքների համակարգը: Այս մասին հայտարարել է սենատոր Ժոզեֆ Լիբերմանը: Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային սպանությունների եւ բռնագաղթի մասին խոսելով, սենատորը նշել է, որ միլիոնավոր հայեր են ոչնչացվել: «Մեր սրբազան պարտքն է` երբեւէ չմոռանալ այդ չարիքը» , - ասել է Ժ. Լիբերմանը եւ հույս հայտնել, որ ԱՄՆ -ն կճանաչի հայոց ցեղասպանությունը:
«Մոտենում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարեդարձը եւ սենատոր Լիբերմանը մեզ հիշեցնում է, որ պետք է կրկնապատկենք մեր ուժերը` ցեղասպանություններին վերջ տալու համար», - ասել է Ամերիկայի հայկական վեհաժողովի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: