22 փետրվարի 2010 - 17:11 AMT
Ցածր արագությամբ ինտերնետ ծառայության սակագները Հայաստանում նվազել են ընդամենը 30%-ով


2010 թ. սկզբին ինտերնետի մանրածախ գինը նվազել է երկու անգամ: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանն ասել է, որ ինտերնետի մանրածախ գինը նկատելիորեն նվազել է` ճանապարհ բացելով բարձր արագությամբ ինտերնետի համար: Նա նշել է, որ ցածր արագությամբ ինտերնետ ծառայության տրամադրման սակագները (128Gbt/) նվազել են ընդամենը 30%-ով:

«Թեեւ ինտերնետի սակագների մասին ՀԾԿՀ որոշումը գործելու էր 2010 թ. հունվարի 1-ից, սակայն շատ պրովայդերներ դրանք նվազեցրել էին դեռեւս անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, կամ ավելացրել էին արագությունը 2-3 անգամ` նույն գնի առկայությամբ», - ասել է նա:

Համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի, ՀԾԿՀ-ն չի կարգավորում ինտերնետ բաժանորդների համար մանրածախ սակագները, եւ դրանք ամբողջությամբ կարգավորվում են շուկայի միջոցով: «Կարգավորիչը պատասխանատու է ընկերություններին տրամադրվող ծառայությունների հավասարազոր պայմաններ ստեղծելու համար, որոնք ինտերնետ կապի ոլորտում ներդրումներ են կատարելու` բաժանորդների համար լավագույն կապ ապահովելու նպատակով», - նշել է նա: Սամվել Արաբաջյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանում ինտերնետի սակագների իջեցման գործընթացը շարունակվելու է:

2009 թ. նոյեմբերին ՀԾԿՀ-ն որոշում է ընդունել մեծածախ ինտերնետ կապի առավելագույն սակագին սահմանել ամսական 174 հազ. դրամ` 1 Mbt արագության համար, ինչը երկու անգամ ցածր է նախորդ սակագներից: