23 փետրվարի 2010 - 14:06 AMT
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կայցելի Հնդկաստան եւ ՄԱԷ-ը


Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հնդկաստանի Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս Փասիլիոս Մարտոմ Տիտմոսի հրավերով հնգօրյա այցով մեկնել է Հնդկաստան:

Հնդկաստանի տարբեր շրջանների հոգեւոր առաջնորդների հետ հանդիպումներից բացի Արամ Ա կաթողիկոսը մտադիր է դասախոսություններ անցկացնել:

Ինչպես հաղորդում է կաթողիկոսի մամլո ծառայությունը, Արամ Ա-ն կայցելի նաեւ Միացյալ Արաբական Էմիրություններ: