23 փետրվարի 2010 - 19:17 AMT
ԵԱՀԿ ԽՎ նախագահը Հարավային Կովկաս կժամանի


ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) բարձրաստիճան պատվիրակությունը` ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի եւ Լեռնային Ղարաբաղի ու Վրաստանի գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի գլխավորությամբ մարտի 9-16 կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները: Ինչպես ասվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ, ԵԱՀԿ ներկայացուցիչների այցը կսկսվի Վրաստանից, որտեղ նրանք կայցելեն մարտի 9-10-ը, այնուհետեւ պատվիրակությունը կմեկնի Հայաստան (մարտի 10-13-ը) եւ Ադրբեջան (մարտի 13-16-ը):

Դա Սոարեշի` որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահի առաջին այցը կլինի տարածաշրջան: