23 փետրվարի 2010 - 22:11 AMT
Դաշնակցությունն առաջարկում է քննարկումներ անցկացնել գազի սակագների բարձրացման վերաբերյալ


«Հայաստանում գազի գնի բարձրացումը 40 տոկոսով «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտի հիման վրա հսկայական սոցիալական բեռ կստեղծի բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար»,-փետրվարի 23-ին խորհրդարանական նիստի ընթացքում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի, գների բարձրացման արդյունքում բյուջետային մուտքերը կավելանան 5 մլրդ դրամով` լրացուցիչ հարկերի տեսքով: «Այս համատեքստում կառավարությունը պետք է նպատակային ծրագիր մշակի սոցիալապես անապահով շերտերի համար` փոխհատուցում տրամադրելով նրանց»,-ասել է նա:

Ա.Մինասյանն ՀՅԴ-ի անունից առաջարկել է համատեղ քննարկել այդ հարցը կառավարության, ԿԲ-ի, «ՀայՌուսգազարդ»-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաեւ պատգամավորների հետ համատեղ: