23 փետրվարի 2010 - 22:40 AMT
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում մինչեւ մայիս երեք պրեմիերա տեղի կունենա


Երեք նոր ներկայացումների պրեմիերաները, որոնք ֆինանսավորվել են 2009թ. բյուջեից, տեղի կունենան մինչեւ մայիս: Դրանով մենք կավարտենք 2009-ի ծրագիրը»,-փետրվարի 23-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը: Նա նաեւ հայտնել է, որ «Մեղր» ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտին, իսկ ապրիլին թատերասերներին կներկայացվեն «Լեդենդ Մաքբեթի մասին» եւ «Գոյա» ներկայացումները:

Նրա խոսքերով, 2010 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում երկու նոր ներկայացուցմ կբեմականացվի` դասական ու ժամանակակից ժանրերում: