23 փետրվարի 2010 - 23:09 AMT
Նկարիչ Սարգիս Մուրադյանի 40 գործերն առաջին անգամ կներկայացվեն ցուցահանդեսում


Փետրվարի 23-ին Երեւանի գեղարվեստի ակադեմիայում բացվել է հայ նկարիչ Սարգիս Մուրադյանի գործերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 40 նկար եւ գծանկար: Ամբողջ ցուցադրությունը կազմված է ընտանեկան արխիվում պահվող գործերից, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ:

Նկարչի դուստր Զարուհի Մուրադյանի խոսքերով, Սարգիս Մուրադյանի գործերը գրեթե մոռացված է հասարակության կողմից, եւ ցուցահանդեսը լավ հնարավորություն է նորից բացահայտել նկարչին:

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը իր հերթին ներկայացրել է նկարչի ազգային պատկերը: «Նա միշտ հավատարիմ է մնացել ազգային մշակույթին եւ դեմ էր արտասահմանյան մշակույթի ներմուծմանը», - ասել է նա: