24 փետրվարի 2010 - 18:32 AMT
Թուրք խորհրդարանականները մեկնում են ԱՄՆ


Թուրքիայի Մեծ Ազգային Ժողովի (TBMM) պատվիրակությունը` արտաքին կապերի գծով հանձնաժողովի նախագահ Մուրատ Մերջանի գլխավորությամբ այս շաբաթվա վերջին կայցելի ԱՄՆ: Ուղեւորության նպատակն է փորձել կանխել մարտի 4-ին Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:

Թուրքական պատվիրակությունը ծրագրում է մի շարք հանդիպումներ անցկացնել Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում թուրքական կողմը մտադիր է նախազգուշացնել ԱՄՆ-ին, որ բանաձեւի ընդունումը մեծ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, գրում է Sabah թերթը: