25 փետրվարի 2010 - 11:49 AMT
Կանադայի հայերը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 95-ամյակը


Կանադայի հայկական կազմակերպությունները, երեք հայկական ավանդական կուսակցությունները` Դաշնակցությունը, Ռամկավար-Ազատականը եւ «Հնչակյան» Սոցիալ-դեմոկրատականը, մշակութային, մարզական, հայրենակցական միությունները միասնական նշելու են Հայոց ցեղասպանության 95-ամյակը: Այդ մասին ասվում է Կանադայի հայերի կոնգրեսի (Congress of Canadian Armenians) PanARMENIAN.Net-ին ուղարկված հաղորդագրության մեջ:

«Մենք կոչ ենք անում Կանադայի հայերին եւ հայկական կազմակերպություններին ակտիվ մասնակցել բոլոր միջոցառումներին եւ նախաձեռնություններին», - ասված է Կանադայի հայերի կոնգրեսի հայտարարության մեջ: