13 դեկտեմբերի 2001 - 22:36 AMT
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴԵՌԵՎՍ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ
Եկող տարվա փետրվարին Բաքվում տեղի կունենեա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պետություն մասնակիցների մայրաքաղաքների քաղաքապետերի նիստը: Ադրբեջանում այդ հանդիպման անցկացման նախաձեռնությամբ հանդես է եկել Բաքվի օրենսդրական իշխանության ղեկավարը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել բնակչության սոցիալական ու կոմունալ ապահովվածությանը վերաբերող հարցեր: Դեռեւս հայտնի չէ կմասնակցի արդյոք Բաքվի հանդիպմանը Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: