25 փետրվարի 2010 - 14:16 AMT
Հայաստանի պետեկամուտների շենքում ռումբ են որոնում


Հայաստանի պետեկամուտների շենքում 12:00-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ շենքում ռումբ է տեղադրված: Ինչպես հայտնել են Պետեկամուտների մամլո ծառայությունում, այս պահի դրությամբ բոլոր աշխատակիցները լքել են շենքը եւ ոստիկանությունն ուսումնասիրում է իրավիճակը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, շենքի մոտ հերթապահում են հրշեջների եւ «շտապ օգնության» ծառայության բրիգադները: