25 փետրվարի 2010 - 14:30 AMT
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունը կեղծ էր


ՀՀ Պետեկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունը կեղծ էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակիցը հաղորդել է իրադարձության վայրից: Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանությունը սկսել է փնտրել անանուն զանգի հեղինակին:

Այսօր ժամը 11:15-ին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի շենքում ահազանգ էր ստացվել այն մասին, որ շենքում ռումբ է տեղադրված եւ այն պայթելու է տեղական ժամանակով ժամը 13:00-ին: