25 փետրվարի 2010 - 17:30 AMT
ՀՀ Սահմանադրությունն արգելում է խորհրդարանին մասնակցել միջազգային պայմանագրերի կնքմանը


«ՀՅ Դաշնակցության խմբակցության այն առաջարկը, թե Հայաստանի խորհրդարանը եւս պետք է իրավունք ունենա մասնակցել միջազգային պայմանագրերի ստորագրմանը, հասկանալի է եւ ընդունելի»,-ՀՀ ԱԺ նիստում ասել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Ըստ նրա, ՀՅԴ առաջարկությունն իրականում չի կարող ընդունվել, քանի որ ՀՀ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: «Ըստ ՀՀ Սահմանդրության խորհրդարանը վավերացնում է կամ չեղյալ է հայտարարում միջազգային պայմանագրերը միայն Հայաստանի նախագահի առաջարկությամբ: Քանի որ, ցավոք, ըստ Սահմանադրության, խորհրդարանն իրավունք չունի հանդես գալ միջազգային պայամանագրի դենոնսացիայի կամ կասեցման նախաձեռնությամբ»,-ասել է նա:

Պատգամավորն առաջարկել է նաեւ, որ միջազգային պայմանագրերի դենոնսացիայի կամ կասեցման իրավունքը պահպանի միայն երկրի նախագահը, քանի որ նա է կնքում միջազգային պայմանագրերը: «Իսկ կառավարությունը պետք է իրավունք ունենա առաջարկել կասեցնել միջազգային պայմանագիրը»,-ասել է Վիկտոր Դալլաքյանը: