25 փետրվարի 2010 - 17:38 AMT
Հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը Բելառուսի թիմի հետ հանդիպմանը


Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի մարտի 3-ին Անթալիայում` «Աթաթուրք» մարզադաշտում նախատեսված ընկերական հանդիպմանը Բելառուսի հավաքականի հետ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, փետրվարի 28-ից մարտի 2-ը Հայաստանի ընտրանին Երեւանում` հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնում, ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հավաքականի մարզիկներից Ռոման Բերեզովսկին («Խիմկի», Ռուսաստան), Ռոբերտ Արզումանյանը («Ռանդեր», Դանիա) եւ Եղիա Յավրույանը («Մակկաբի», Իսրայել) թիմին կմիանան Անթալիայում:

Հայաստանի ազգային հավաքականի կազմը`

Դարպասապահներ`

Գեւորգ Կասպարով («Կավեհ», Իրան)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Միկա»)
Ալեքսանդր Թադեւոսյան («Միկա»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Արթուր Ոսկանյան («Բանանց»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Բանանց»)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Լեւոն Պաչաջյան («Սանտ նաֆթ», Իրան)
Արտակ Ալեքսանյան («Ուրալ», Ռուսաստան)

Հարձակվողներ`

Սամվել Մելքոնյան («Բանանց»)
Մարկոս Պիզզելի («Փյունիկ»)
Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)
Արսեն Բալաբեկյան («Բանանց»)
Էդգար Մանուչարյան («Ապելդորն» Հոլանդիա)