25 փետրվարի 2010 - 18:06 AMT
ՀՀ խորհրդարանը օրինագիծ է ընդունել ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին


Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ կառավարության ներկայացրած ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը: Այս օրինագծի ընդունման շտպողականության պատճառները մեկնաբանելով, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի նախագահը համապատասխան հրահանգ է տվել այն մասին, որ արձանագրությունները ՀՀ խորհրդարանում վավերացվելուց հետո երկրի նախագահը` նախքան հակառակ կողմի հետ փաստաթղթերը փոխանակելը, իրավունք ունենա միջազգային պայմանագրերը շրջանցելու: «Սա չպետք է դիտարկել որպես խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, այն պայմանավորված է հակառակ կողմի գործողություններով», - ասել է Է. Նալբանդյանը:

Անդրադառնալով ՀՅԴ այն առաջարկությանը, որ խորհրդարանը նույնպես պետք է իրավունք ունենա վերապահումներ անելու, ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջազգային երկկողմանի պայմանագրեր կնքելիս, վերապահումների ինստիտուտը ընդունելի չէ, քանի որ դա նշանակում է փաստաթղթից հրաժարում կամ նոր բանակցությունների սկիզբ», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:

ՀՅԴ չի մասնակցել քվեարկությանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է քվեարկել: