25 փետրվարի 2010 - 18:18 AMT
Սեւակ Սարուխանյան. Գազի գնի բարձրացումը հիվանդագին թեմա է տարածաշրջանի բոլոր երկրների համար


Գազի գնի բարձրացումը հիվանդագին թեմա է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, փորձագետ Սեւակ Սարուխանյանը, տարածաշրջանի բոլոր երկրները, որ երկնագույն վառելիք են ներմուծում, բախվում են գնաճի խնդրի հետ:

Անդրադառնալով Հայաստանում գազի գնի բարձրացմանը` փորձագետն ասել է, որ, միջազգային գների համեմատ Հայաստանը, շնորհիվ հայ-ռուսական համագործակցության, կես գնով է ստանում ռուսական գազը: «Հայաստանում ռուսական գազն այլընտրանք չունի: Գազի գնի բարձրացումը կատարվում է, ելնելով միայն օբյեկտիվ պատճառներից»,-ասել է Սարուխանյանը:

Նա չի բացառել, որ գազի թանկացումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի 10-տոկոսանոց թանկացման:

Փետրվարի 26-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գազի գինը 40 տոկոսով բարձրացնելու մաիսն հայտը: Եթե հայտը բավարարվի, 1խմ գազի գինը 69 դրամի փոխարեն կարժենա 136 դրամ: Մինչդեռ, հանձնաժողովն առաջարկել է սահմանել հետեւյալ սակագինը` ամսական 10 հազար խմ դիմաց 132 հազար դրամ: Գազի նոր սակագները ուժի մեջ կմտնեն 2010թ. ապրիլի 1-ից: