13 դեկտեմբերի 2001 - 22:35 AMT
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկոն Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի հետ քննարկել է Հայաստանի տարածքով Եվրոպա գազի փոխադրման հեռանկարները: ՈՒկրաինայի արտաքին քաղաքականության ոլորտի ղեկավարը հաստատել է իր պետության շահագրգռվածությունը Իրան-Հայաստան գազատարի կառուցման հարցում: Ենթադրվում է, որ երթուղին կանցնի Վրաստանով եւ Սեւ ծովի հատակով կհասնի մինչեւ Թեոդոսիա, որտեղից կառաքվի Եվրոպա: Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը պատրաստ են իրենց անմիջական մասնակցությունը բերելու «Ինտեր-Կոնտաքտ» կիեւյան ընկերությունն ու Ֆրունզեի անվան Մեքենաշինական գործարանը, որը պատրաստ է ապահովել անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը: Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը կսկսվի 2002 թվականի գարնանը: Նրա երկարությունը կկազմի 140 կիլոմետր: Նախագծի արժեքն է 120 միլիոն դոլար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: