25 փետրվարի 2010 - 21:17 AMT
Վերսկսվել է Deep Purple-ի եւ Ջոն Մաքլաֆլինի համերգների զեղչված գներով տոմսերի վաճառքը


«Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որը զբաղվում է Deep Purple ռոք-խմբի եւ կիթառահար Ջոն Մաքլաֆլինի համերգների կազմակերպմամբ, հնարավորություն է տալիս բոլոր երկրպագուներին փետրվարի 25-ից մինչեւ մարտի 8-ը տոմսերը ձեռք բերել զեղչված գներով:

Զեղչված գներով տոմսերի վաճառքը նվիրվում է Կանանց միջազգային օրվան` մարտի 8-ին: