26 փետրվարի 2010 - 21:56 AMT
Մոսկվայում կմեկնարկի Ձեռնամարտի միջազգային մրցաշարը


2010թ փետրվարի 27-ին Մոսկվայում տեղի կունենա Ձեռնամարտի միջազգային մրցաշար: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, առաջնությանը կմասնակցեն 15 երկրների մարզիկներ: Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան Ռուսաստանի մայրաքաղաք է գործուղել 65 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Ալոյանին, 70 կգ քաշային Վահագն Գեւորգյանին եւ 75 կգ քաշային Վարդան Հովհաննիսյանին: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Միքայել Հայրապետյանը: